«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Հիմա՞ ով է մեղավոր

Հիմա՞ ով է մեղավոր
14.01.2013 | 17:50

ՀԱԿ-ում մառախուղն ավելի է թանձրանում: Լևոն Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո «անժառանգ» մնացած կոնգրեսը բազմաբեկոր է դառնում: Հատ-հատ քանդվում է երբեմնի ավազակապետությունը «փշրող» շարժումը: Այս պահին արդեն ժամանակավրեպ է հնչում իրավահաջորդի հարցը, քանի որ ՀԱԿ-ը, որպես ամբողջական թիմ, գոյություն չունի:

Այս օրերին, մեր տեղեկություններով, կոնգրեսը բաժանվել է երեք թևի: Մարդիկ, ովքեր Նիկոլի «երկրպագուներն» են ու որոշել են նրա միջոցով վերակենդանացնել խիստ ընդդիմադիր ուժի համբավը: Մյուսները Լևոն Զուրաբյանի «դուդուկի» տակ են պարում՝ իրենց համոզելով, թե Տեր-Պետրոսյանի մասին «հիշեցնողը» նա է:
Երրորդները, որոնք ավելի մեծ թիվ են կազմում, ո՛չ այս, ո՛չ այն կողմին են հարում, ուստի կա՛մ «ինքնալիկվիդացվում» են, կա՛մ հրապարակավ ազդարարում ՀԱԿ-ի փլուզումը:
Այսպես, թե այնպես, Հայաստանում այս անգամ էլ ընդդիմությունը խոշոր հաշվով «տանուլ» տվեց: Հասարակությանն էլ այս պահին չի հետաքրքրում չէ, թե ով է դրա մեղավորը, քանի որ այս ուժի հետ կապված հույսերն ի դերև են եղել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ